ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու միայն մեկ ճանապարհ է տեսնում․ Զելենսկի
Աշխարհ
Միացյալ Նահանգները Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը դադարեցնելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ տարածքային զիջումներ Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը կարող է վերադառնալ Կիևի վրա տարածքային զիջումներ պահանջելու ճնշման քաղաքականությանը։
«Նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ինձ անհանգստացնում է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսոր չենք», - հարցրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը հակամարտությունը դադարեցնելու այլ ճանապարհ չունի, քան Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը իրենց կողմից գրավված տարածքներից։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին