Շվեդական հետախուզական ինքնաթիռը սկսել է մոնիթորինգ Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ
Աշխարհ
Շվեդիայի հետախուզական ինքնաթիռը սկսել է մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի սահմանների ուղղությամբ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին վկայում են Flightradar24 հարթակի տվյալները։
Նշվում է, որ ինքնաթիռը ակտիվացել է անմիջապես այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստին։
Վերջին օրերին Ուկրաինան մի քանի անգամ հարվածներ է իրականացրել տարածաշրջանի կարևոր նավթային տերմինալների՝ Պրիմորսկի և Ուստ-Լուգայի ուղղությամբ, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են նավթի և վառելիքի արտահանումները, իսկ ռուսական նավթի արտահանումը նվազել է։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին