Starlink արբանյակը պայթել է անհասկանալի պատճառով
Աշխարհ
SpaceX-ի Starlink համակարգի հերթական արբանյակը դուրս է եկել ուղեծրից և, ենթադրաբար, պայթել՝ անհայտ պատճառներով։ Այս մասին հայտնում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության պաշտոնական հայտարարությանը։
Ըստ SpaceX-ի՝ մարտի 29-ին Starlink-34343 արբանյակի հետ կապը կորել է Երկրից մոտ 560 կմ բարձրության վրա՝ տեխնիկական անոմալիայի պատճառով։ Ընկերությունում նշել են, որ այժմ աշխատում են միջադեպի պատճառները պարզելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Մասնագետների գնահատմամբ՝ արբանյակը, ամենայն հավանականությամբ, մասնատվել է՝ ձևավորելով փոքր բեկորներ, սակայն այն վտանգ չի ներկայացնում Միջազգային տիեզերական կայանի կամ ապագա առաքելությունների համար։ Սպասվում է, որ այն կվառվի մթնոլորտի խիտ շերտերում առաջիկա շաբաթների ընթացքում։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին