Թրամփը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ողջ է, բայց ծանր վիրավոր է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց ծանր վիրավոր է։
«Մենք նրա մասին ոչինչ չենք լսել։ Նա շատ լուրջ վիրավոր է», - պնդել է Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը կարծում է, որ Խամենեին ողջ է։
«Մենք չգիտենք։ Մենք կարծում ենք, որ նա, հավանաբար, ողջ է, բայց նա շատ վատ վիճակում է», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
Մարտի 16-ին Թրամփը, առանց աղբյուրներին հղում անելու, չբացառեց այն հնարավորությունը, որ Մոջթաբա Խամենեին կարող էր կորցնել ոտքը և այլ լուրջ վնասվածքներ ստանալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում։
Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային India Today-ին ասել էր, որ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, և որ Իրանի պետական համակարգը արդյունավետորեն գործում է։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին