Մահացել է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի մայրը
Հասարակություն
Երեկ երկրային կյանքին 92-տարեկան հասակում հրաժեշտ է տվել «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, չորրորդ իշխանության շահերի հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասրարյանի սիրելի մայրիկը։
Մեր բոլորիս սիրելի, այլեւս երջանկահիշատակ ՆԻՆԱ ՄԱՅՐԻԿԻ առողջական վիճակը կտրուկ վատացել էր շաբաթներ առաջ։ Մի անգամ հայտնի փաստաբանը մայրիկի առողջական վիճակի մասին խոսելիս խորը ցավով ասել էր. «Ինքս հասկանում եմ, որ գալու է մի օր, երբ տեսնելու եմ, որ մայրս հրաժեշտ է տալիս երկրային կյանքին, բնականաբար, պատրաստ եմ այդ անասելի ցավին՝ գիտակցելով, որ դրանից հետո մրսելու եմ հոգեպես։ Եվ այդ ամենը գիտակցելով, ցանկանում եմ, որ այդ պահը ուշ գա։ Համենայնդեպս շնորհակալ եմ Աստծուն, որ մայրս չոր աչքով է հեռանալու երկրային կյանքից․․․»։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։00-ին Նոր նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիսս եկեղեցում։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին