Լիբանանը Ուկրաինայից պահանջել է արտահանձնել Մոսադի փախստական գործակալին
Աշխարհ
Լիբանանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Բեյրութում Ուկրաինայի դեսպանատանը՝ դեսպանատան տարածքում թաքնվող և Իսրայելի հետախուզության հետ կապերի մեջ կասկածվող տղամարդուն արտահանձնելու խնդրանքով։ Այս մասին AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Հասան Շուքեյրը։
Նա նշել է, որ մարտի 10-ին Ուկրաինայի դեսպանատունը օգնություն է խնդրել Բեյրութի օդանավակայանով երկրից դուրս գալու հարցում Ուկրաինայի քաղաքացու համար, որը հայտնել էր անձնագիրը կորցնելու մասին։ Սակայն նրա ինքնությունը և լուսանկարը ստուգելուց հետո պարզվել է, որ տղամարդը հետախուզվում էր Լիբանանի հետախուզական ծառայությունների կողմից, և նրա նկատմամբ խուզարկության օրդերներ էին տրվել։
Շուքեյրը նշել է, որ լիբանանյան կողմը տեղեկացրել է Ուկրաինայի դեսպանատանը տղամարդուն արտահանձնելու անհրաժեշտության մասին, քանի որ նա հետախուզվում էր Իսրայելի հետախուզության հետ կապված խմբին մասնակցելու կասկածանքով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը