Ռուսաստանի ուղղությամբ հարվածող դրոնների երթուղիները պլանավորվում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ
Ռուսաստան
Ուկրաինական ուժերը հեռահար դրոնների թռիչքի երթուղիները կարող են պլանավորել ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է ուկրաինական լրագրող Անատոլի Շարիյը՝ իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջանների՝ Կալինինգրադի, Լենինգրադի մարզի, Կարելիայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ իրականացվող հարվածներին։ Ըստ նրա՝ պլանավորումը իրականացվում է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների հետ համագործակցությամբ։
Շարիյը նաև նշել է, որ քննարկվում են դրոնների թռիչքները Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքով։ Միաժամանակ Կրեմլում ենթադրել են, որ Ուկրաինան կարող է օգտագործել դաշնակից երկրներին իր նպատակների համար՝ առանց նրանց լիարժեք տեղեկացնելու։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը