ԱՄԷ-ի ափերի մոտ արկի հարվածից հետո տանկեր է հրդեհվել
Աշխարհ
Դուբայից 31 ծովային մղոն հյուսիս-արևմուտք գտնվող տանկերին արկ է հարվածել։ Հարվածը հրդեհ է առաջացրել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կենտրոնը X-ի իր էջում։
«Կենտրոնը հաղորդագրություն է ստացել Դուբայից՝ ԱՄԷ-ից, 31 ծովային մղոն հյուսիս-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։ Ընկերության անվտանգության աշխատակիցը (նավի սեփականատերը - խմբ․) հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է տանկերի աջ կողմին՝ հրդեհ առաջացնելով», - ասվում է հայտարարության մեջ։
Տանկերի անձնակազմը չի տուժել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը