Պուտինը և Ալ-Սիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ընդգծել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում հակամարտության աննախադեպ սրման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Երկու կողմերն էլ ընդգծել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը լիովին հաշվի առնող քաղաքական ու դիվանագիտական համաձայնագրերի անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն