Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 1-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Հայաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվայում կանցկացնեն բանակցություններ։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում։
Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցությունը։
Օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերը, տնտեսական կապերի զարգացումը և տրանսպորտային լոգիստիկայի թեմաները։ Ավելի վաղ Փաշինյանը հաստատել էր իր այցը Ռուսաստան՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը