Ալ-Սիսի. Ռուսաստանը կարող է ազդել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը կանխելու ջանքերի վրա
Աշխարհ
Ռուսաստանը կարող է ազդել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերի վրա։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախագահ Ալ-Սիսին ընդգծել է Մերձավոր Արևելքում առկա լարվածության թուլացման անհրաժեշտությունը՝ նշելով Եգիպտոսի ջանքերը լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու ուղղությամբ։
Նա նշել է, որ Ռուսաստանը՝ իր միջազգային կշիռով և հնարավորություններով, կարող է ազդել պատերազմը դադարեցնելու ջանքերի վրա», - նրա խոսքերը մեջբերել է Եգիպտոսի առաջնորդի գրասենյակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն