Հայտնվել են երկու կրակի միջև
Աշխարհ
ԱԵԼ–ի դիտորդները մնալու են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ մինչ նոր որոշման ընդունումը: Այս մասին հայտարարել է ԱԵԼ–ի քարտուղարի տեղակալ Ահմեդ Բեն Հելին: Դիտորդների աշխատանքը դադարեցվել է շաբաթ օրը, որի պատճառը վերջին երեք օրերին բռնության ավելացումն է:
«Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով դիտորդները հայտնվել են երկու կրակի միջև: Նրանք շրջաններից վերադարձել են Դամասկոս»,- ասել է Հելին՝ «Ալ-Ջազիրա»–ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ որոշումը կայացրել է ԱԵԼ քարտուղար Ալ-Արաբին՝ Լիգայի երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցելուց հետո:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ