ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այլ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա նշանակումը կնպաստի Հայաստան-Կատար փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նշելով այդ ուղղություններով առկա ներուժը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը