Չինաստանն ու Պակիստանն առաջարկել են սեփական ծրագիրը՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար
Աշխարհ
Չինաստանը և Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու ծրագիր են առաջարկել, ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ծրագրով նախատեսվում է.
Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում՝ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության տարածումը կանխելու համար։
Խաղաղության բանակցությունների մեկնարկ՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պետք է հարգվեն։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը փոխազդեցության միակ կենսունակ տարբերակներն են։ Կարևոր է խաղաղ բանակցությունների ընթացքում զերծ մնալ ուժ գործադրելու սպառնալիքից կամ կիրառումից։
Ոչ ռազմական կառույցների անվտանգություն՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքով և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցմամբ։
Նավարկության ուղիների անվտանգություն՝ քաղաքացիական և առևտրային նավերի անարգել և անվտանգ անցման ապահովում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը