Ադրբեջանի ՊՆ–ն զգուշացում է տարածել
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին զգուշացրել է ոչ պիտանի զինամթերքի ոչնչացման մասին։
«Մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը ոչ պիտանի զինամթերքի ոչնչացում կիրականացվի Աղդերեի շրջանի վարժական հրապարակում՝ անվտանգության կանոնների պահպանմամբ», - հայտնել է նախարարությունը։
Հանրությանը կոչ է արվել չանհանգստանալ ոչնչացման գործընթացին ուղեկցող պայթյունների ձայներից. «Անհանգստանալու պատճառ չկա»։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը