Ղազախստանը հաստատել է Հայաստանի հետ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը
Հայաստան
Ղազախստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։
Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
1) լիազոր մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ,
2) ռազմական հետախուզության տեղեկությունների և համապատասխան թեմաներով փորձագիտական գնահատականների փոխադարձ փոխանակում,
3) կողմերի անվտանգության շահերին սպառնալիք ներկայացնող միջազգային ահաբեկչական և այլ կազմակերպությունների դեմ պայքարի վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում,
4) կողմերի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների և իրավիճակների վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում և մշտադիտարկում,
5) կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ոլորտներ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը