ԱՄՆ-ն կոչ է անում Սաուդյան Արաբիայում գտնվող իր քաղաքացիներին մնալ ապաստարաններում
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մինչև հետագա ծանուցում մնալ ապաստարաններում։
Հայտարարության համաձայն՝ Ռիադում ԱՄՆ դեսպանատունը նույն հանձնարարականն է տվել նաև ամերիկացի պետական ծառայողներին։
Նշվում է, որ իշխանությունները հետևում են այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են ամերիկացիների հավաքատեղիների նկատմամբ հնարավոր սպառնալիքներին։
Ըստ հայտարարության՝ հյուրանոցները, ամերիկյան ընկերությունները և կրթական հաստատությունները կարող են հանդիսանալ «հնարավոր թիրախներ»։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը