Ռուսաստանի քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
«Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնցից մի քանիսը մահացել են։
«Թարմացված տեղեկատվության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ութ մարդ հոսպիտալացվել է։ Բժշկական օգնության դիմած մնացած 64-ը թեթև վնասվածքներ են ստացել», - ասվում է «Սիբուր»-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազային խառնուրդի բռնկման հետևանքով։
Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ գործարանի մոտակայքում գտնվող որոշ տներում պատուհաններ են կոտրվել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը