Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, 2000-ականների սկզբին Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպության Իջեւանի գրասենյակի ղեկավարն էր։
Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։ Այդ գրասենյակի միջոցով, Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել»:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը