Իսրայելը մեկ օրում հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 32 բնակավայրի վրա
Աշխարհ
Իսրայելական ռազմական ինքնաթիռները երեքշաբթի օրը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող 32 քաղաքների և գյուղերի վրա, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հարավում գտնվող 32 քաղաքներ և գյուղեր ենթարկվել են թշնամու օդային հարվածների», - ասել է աղբյուրը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Բեյրութի հարավային արվարձանները և երկրի արևելքում գտնվող երեք բնակավայրերը նույնպես երեք անգամ հարձակման են ենթարկվել։
Բացի այդ, Իսրայելը տասնչորս անգամ հարձակողական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Լիբանանի տարբեր շրջաններում, հավելել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը