Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում 47 տարվա հյուրընկալությունն ավարտվել է
Աշխարհ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի 47-ամյա հյուրընկալությունն ավարտվել է, և որ ծովային ճանապարհը այժմ բաց կլինի միայն նրանց համար, ովքեր կհետևեն Իրանի նոր օրենքներին։
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը վերջապես իրականացրեց «ռեժիմի փոփոխության» իր երազանքը, բայց տարածաշրջանի ծովային ռեժիմի առումով։ Հորմուզի նեղուցը, անշուշտ, կբացվի, բայց ոչ ձեզ համար։
Այն բաց կլինի նրանց համար, ովքեր կհետևեն Իրանի նոր օրենքներին։ Քառասունյոթ տարվա հյուրընկալությունն ավարտվել է ընդմիշտ», - գրել է Ազիզին սոցիալական ցանցերում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը