Պահանջում ենք, որ տնօրենը հեռանա. անառողջ մթնոլորտ է ստեղծել. թիվ 94 մանկապարտեզի ծնողների բողոքի ակցիան
Հասարակություն
Թիվ 94 մանկապարտեզի երեխաների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը՝ սպառնալով 190 երեխաներին հանել հաստատությունից «Մեր հաստատություննում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։
Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,-թիվ 94 մանկապարտեզի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնողներից մեկը՝ պահանջելով տնօրենի՝ Փառանձեմ Միրիբյանի հեռացումը։
Նրանց խոսքով, դաստիրակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։ Աշխատանքից հեռացված դաստիարակները դիմել են վարչական շրջանի պատասխանատուներին, բայց հարցին լուծում չեն տվել, և հանգիստ մեկ օրվա մեջ կազմակերպել են հեռացումները։
«Դաստիրակները չեն խոսում, իրենց վերադասին պահում են, բայց մենք այսպես չենք թողնելու. մեր երեխաների և դաստիրակների շահերը պաշտպանելու ենք»,- նշում են ծնողները։ Ծնողները հայտնում են, որ մանկապարտեզի դռները 2 ամիս փակ են եղել, 35 երեխայի հերթով, զանգով դաստիարակները իջեցրել-բարձրացրել են, տնօրենն անվայել բառերով վիրավորել է դաստիարակներին։
Ծնողները պահանջում են, որ դաստիարակները վերադառնան, բայց վերջիններս նման անառողջ միջավայր չեն ցանկանում վերադառնալ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը