Թել Ավիվում տեղի է ունեցել ավելի քան տասը պայթյուն
Աշխարհ
Թել Ավիվում տեղի է ունեցել տասից ավելի պայթյուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Դրանից առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Իրանից հրթիռների արձակումներ։ Իսրայելի կենտրոնական և հարավային տասնյակ քաղաքներում միացվել են օդային հարձակման ազդանշաններ։
Թել Ավիվում լսվել են հակաօդային կրակոցներ, և ոստիկանությունը հայտնել է քաղաքում հրթիռային բեկորների ընկնելու մասին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հետագայում հաստատեցին, որ տեղի երեք բնակիչներ վիրավորվել են. 11-ամյա մի աղջիկ ստացել է բեկորային լուրջ վերքեր, իսկ երկուսը՝ թեթև վնասվածքներ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը