Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթին տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց:
Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է եւ Արմավիր ՔԿՀ տեղափոխման ճանապարհից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Էջմիածին ԲԿ ։
Դավիթ Մինասյանը կորցրել է գիտակցությունը , փաստաբանական խումբը քիչ հետո ԲԿ-ից մանրամասներ կհայտնի:
Հիշեցնենք, որ մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը