Dawn․ Աֆղանստանը և Պակիստանը բանակցություններ են վարում հակամարտության դադարեցման վերաբերյալ
Աշխարհ
Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում սահմանային հակամարտությունը կարգավորելու համար՝ Չինաստանի մասնակցությամբ եռակողմ մեխանիզմի շրջանակներում, հաղորդում է «Դաուն» թերթը՝ հղում անելով Պակիստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։
«Չինաստանի Ուրումչի քաղաքում ներկայումս ընթացող բանակցությունները սկսվել են Աֆղանստանի նախաձեռնությամբ, որը նախկինում Չինաստանին խնդրել էր նպաստել հանդիպմանը», - ասել են թերթի աղբյուրները։ «Չինաստանի օգնությունը դրանց անցկացմանը չի դիտվում որպես նրա միջնորդություն Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։
Նրանց խոսքով՝ Ուրումչիում կայանալիք հանդիպման նպատակը, որին մասնակցում են արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները, Աֆղանստանի հետ կարծիքների փոխանակումն է երկկողմ սահմանին ռազմական հակամարտության դադարեցման ուղիների վերաբերյալ։
Չինաստանը կոչ է անում վերականգնել երկու երկրների միջև առևտուրը՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը