Պենտագոնը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածներով
Աշխարհ
Իրանի իշխանությունները խելամիտ կլինեն՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում։ Հակառակ դեպքում նրանք կբախվեն այնպիսի մասշտաբի հարձակումների, որոնք երբեք չեն տեսել, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։
«Եթե Իրանը իմաստուն լինի, ապա կկնքի գործարք։ Եթե ոչ, Պաշտպանության նախարարությունը կպատասխանի ավելի մեծ ուժով՝ այնպիսի մակարդակով, որը նրանք (իրանական իշխանությունները՝ ՏԱՍՍ) երբեք չեն տեսել»,-գրել է նա X-ում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Իրանի դեմ գործողությունը՝ անկախ նրանից, թե Թեհրանը կկնքի՞ գործարք Վաշինգտոնի հետ, թե՞ ոչ։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին կարող է երկու շաբաթ կամ մի քանի օր ավելի ժամանակ պահանջվել Իրանի դեմ գործողությունն ավարտելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը