Արամ Ա-ն հանդիպել է երկրի նախագահին
Աշխարհ
Ապրիլի մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։ Նրան ուղեկցել են՝ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը եւ Ս․ Աթոռի դիվանապետ Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը։
Հանդիպումից հետո Արամ Ա-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ իր եւ տեղի Հայ համայնքի անունից զորակցություն է հայտնել Լիբանանի ներկայիս իշխանություններին՝ առաջնահերթ կարեւոր համարելով այն քայլերը, որոնք իրականացնում են լիբանանյան իշխանությունները պետության անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման եւ հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն շրջադարձային ժամանակը, որում ապրում ենք ներկայումս։
Արամ Ա-ն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացվող ռազմական գործողությունները եւ կոչ է արել միջազգային հանրությանն ու հատկապես՝ Լիբանանի բարեկամ երկրներին ուշադրության կենտրոնում պահել Լիբանանի խնդիրը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը