Bloomberg․ Ուկրաինայի պատերազմը կարող է ձգվել ևս 1-2 տարի
Աշխարհ
Ուկրաինայում շարունակվող պատերազմը կարող է տևել ևս մեկից երկու տարի, եթե բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ծանոթ են ինչպես ռազմաճակատի իրավիճակին, այնպես էլ Կրեմլում ընթացող քննարկումներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ հարձակման, ինչը կարող է ավելի երկարաձգել ռազմական գործողությունները։ Նշվում է, որ առանց քաղաքական համաձայնության կամ դիվանագիտական առաջընթացի հակամարտությունը կմնա ակտիվ փուլում՝ շարունակելով ազդել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է պնդել իր դիրքորոշումը՝ կոչ անելով Ուկրաինայի ղեկավարությանը ընդունել որոշումներ, որոնք կարող են փոխել իրավիճակը ռազմաճակատում։ Սակայն ներկա պայմաններում բանակցությունների հեռանկարը շարունակում է մնալ անորոշ, ինչը մեծացնում է երկարատև պատերազմի հավանականությունը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը