Ռուսաստանը կարող է աշխարհին անվտանգ երթուղիներ առաջարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում․ Պուտին
Ռուսաստան
Միջազգային տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել անվտանգ երթուղիներ, որոնք խիստ անհրաժեշտ են՝ հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նման լուծումներ և կարևոր դեր խաղալ համաշխարհային լոգիստիկայի և միջազգային առևտրի նոր ճարտարապետության ձևավորման գործում», - ասել է Պուտինը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի գործընկեր երկրների համար Ռուսաստանի լոգիստիկ երթուղիները «կարող են օգտակար լինել ինչպես տնտեսապես, այնպես էլ համաշխարհային տրանսպորտային հոսքերի դիվերսիֆիկացման առումով»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է