«Արեցի ամեն ինչ ընտանիքը պահպանելու համար»․ Ջիգան
Հասարակություն
Ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) մեկնաբանել է իր բաժանումը բլոգեր Օքսանա Սամոյլովայից՝ նշելով, որ փորձել է հնարավոր ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար։ Super.ru-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ առաջնահերթությունը միշտ եղել են իրենց երեխաները, և այդ պատճառով խուսափել է հրապարակային վեճերից։
Երաժիշտը հայտնել է, որ հույս ունի պահպանել խաղաղ և հարգալից հարաբերություններ նախկին կնոջ հետ՝ հատկապես երեխաների դաստիարակության հարցում։ Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել համագործակցել և գտնել փոխհամաձայնություններ ընդհանուր որոշումների շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը պաշտոնապես լուծարել է զույգի ամուսնությունը։ Կողմերը հասել են համաձայնության՝ ըստ որի Ջիգանը ստանում է առանձնատուն և բնակարան, իսկ Սամոյլովան՝ երկու բնակարան։ Զույգը միասին էր 2010-ից, ամուսնացել էր 2012-ին և ունի չորս երեխա։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը