Զախարովան կոշտ արձագանքել է Ճապոնիայի պահանջներին․ «Կուրիլյան կղզիները կասկածի ենթակա չեն»
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատել է Ճապոնիայի նոր կրթական ծրագրերը, որոնցում, նրա խոսքով, ներկայացվում են տարածքային պահանջներ Կուրիլյան կղզիների նկատմամբ։ Նա նշել է, որ այդ հարցում Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավասությունը հաստատված են և չեն կարող կասկածի ենթարկվել։
Զախարովայի խոսքով՝ Ճապոնիայի կրթության նախարարությունը թարմացրել է դասագրքերը՝ ներառելով պահանջներ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների տարածքների վերաբերյալ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, դասագրքերում բացակայում են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների ամբողջական նկարագրությունները, որոնք հանգեցրել են այդ տարածքների կորստին։
Դիվանագետը ընդգծել է, որ նման մոտեցումը խեղաթյուրում է պատմությունը և մոլորեցնում է երիտասարդ սերնդին։ Նրա խոսքով՝ Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը ամրագրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով և քննարկման ենթակա չէ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը