Թեհրանը դատապարտել է Իսրայելի` մահապատժի մասին օրենքը
Աշխարհ
Թեհրանը խստորեն դատապարտում է Իսրայելի մահապատժի մասին օրենքը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթը) օրենք էր ընդունել, որով մահապատիժ էր սահմանվում ահաբեկիչների նկատմամբ։
Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշել է, որ օրենքը վերականգնվել է «գրեթե բացառապես պաղեստինցիների նկատմամբ կիրառելի մասով»։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Քնեսեթի բանաձևը, որը խախտում է էթիկական և հիմնարար մարդասիրական սկզբունքները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ օրենքը ցույց է տալիս Իսրայելի «ապարտհեյդի բնույթը»։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը