Al-Monitor. Իսրայելը աշխատում է Մերձավոր Արևելքում Իրանի դեմ դաշինք ստեղծելու ուղղությամբ
ԱշխարհԻսրայելցի դիվանագետները, իրենց ամերիկացի գործընկերների հետ, ուսումնասիրում են Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը, որը կներառի Մերձավոր Արևելքի արաբական երկրները, հաղորդում է Al-Monitor-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Աճում է Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման տարածաշրջանային դաշինքի ստեղծման աջակցությունը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որտեղ Իսրայելը կխաղա Իրանի թուլացման գործում գլխավոր դեր։ Մենք արդեն աշխատում ենք այս ուղղությամբ ամերիկացիների հետ», - նշել է պորտալի աղբյուրներից մեկը։
Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Պարսից ծոցի այլ երկրներ հետաքրքրված են Իրանի թուլացմամբ, քանի որ վախենում են Իսլամական Հանրապետության անցումից դեպի ավելի կոշտ արտաքին քաղաքականություն։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը