«Հեզբոլլահը» հայտարարել է մի շարք նոր հարձակումների մասին
Աշխարհ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի բանակի դիրքերի և անձնակազմի դեմ իրականացված մի շարք հարձակումների մասին։
Խմբավորման հաղորդմամբ՝ վերջին ժամերին հրթիռային հարված է հասցվել Ռաբաա Թալաթին բնակավայրում նոր տեղակայված իսրայելական հրետանային դիրքին։
Նշվում է նաև, որ «Հեզբոլլահի» մարտիկները «երկինք-օդ» դասի հրթիռով խոցել են իսրայելական անօդաչու սարք Այնաթա բնակավայրի երկնքում, ինչպես նաև բախման մեջ են մտել իսրայելական ռազմական ինքնաթիռի հետ Բֆլայ բնակավայրի օդային տարածքում։
Իսրայելի բանակը դեռևս չի արձագանքել այս հայտարարություններին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը