Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ցածր գնով. Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է Հայաստանի համար ռուսական գազի գնի և Եվրոպայում գազի գնի մեծ տարբերությունը:
«Ինչպես գիտեք, Եվրոպայում գազի գները ներկայումս կտրուկ աճում են՝ հասնելով հազար խորանարդ մետրի համար 600 դոլարից ավելիի, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի համար 177,50 դոլարով։ Տարբերությունը զգալի է», - ասել է նա։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ էներգետիկ իրավիճակը կբարելավվի։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը