ԲԸՏՄ-ն կասեցրել է գազալցակայաններում և ջերմոցում ապօրինի հորերի շահագործումը
Աշխարհ
Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։
Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։Նույն մարզի Ոսկեհատ բնակավայրում «ԱԳՐՈ ՍՈՖՅԱ» ՍՊԸ-ն ջերմոցային տնտեսության ոռոգումն իրականացրել է ապօրինի խորքային հորից՝ նույնպես չունենալով օրենքով սահմանված թույլտվություն։Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր 4 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն