Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել
Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել։
Մասնավորապես ստորագրվել են ստորագրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը