Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ 

Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում անցած կիրակի, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները, ինչ խոսք, բնութագրական ընդհանրացումների առիթ են տալիս: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Տեղի էր ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգությունն ապահովում են իր անմիջական թիկնազորը, հարյուր համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններ, առանց նախնական կամ զգուշացնող տեղեկության, գնացել էր նշված եկեղեցի: Բայց ինչպե՞ս էր «գնացել»: Գնացել էր թիկնազորով, Պատարագի ժամին, ըստ որոշ տեղեկությունների՝ կեսից, ու այդ թիկնազորով մխրճվել Պատարագի, սուրբ հաղորդության համար այնտեղ եկած հավատացյալ մարդկանց բազմության մեջ: Փոխանակ, որպես ուշացած, վերջերում մի տեղ խելոք կանգներ (եթե իրապես որպես հավատացյալ էր գնացել, ոչ թե սադրանք սարքելու), սկսել էին հրմշտել մարդկանց, որ ճանապարհ բացեն դեպի առաջին շարք:

Մարդիկ անակնկալի էին եկել՝ չկասկածելով, որ կհանդիպեն նույն Եկեղեցու և հայ հոգևորականության հանդեպ ատելություն արտաշնչող Փաշինյանին: Ու եղավ այն, ինչ եղավ: Այսինքն, Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց, ինչպես հետո պարզվեց, 18-ամյա Դավիթին: Ըստ տեղեկությունների, նա էլ հակադարձ է փորձել հարվածել, բայց դա դեռ հաստատել է պետք... Հետևանքը՝ քաշքշոց եկեղեցու բակում, երեք ձերբակալված, քրեական գործ, երկու անձի նկատմամբ կալանքի հետ չկապված խափանման միջոց և մեկ կալանավորված դպրոցական:

Նորմալ մարդկանց մեծամասնությունը, բնականաբար, չարդարացնելով բռնությունը, ամեն պարագայում հրաշալի հասկանում է, թե ինչն ինչոց է, և հիմնականում աջակցում են փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների թիրախում հայտնված հայրենակիցներին, հատկապես՝ դպրոցական, ավարտական դասարանում գտնվող Մինասյան եղբայրներին: Բազմաթիվ տղաներ և աղջիկներ (դա նույնպես հասկանալի է) թե՛ ՆԳՆ-ի մոտ էին գնացել, թե՛ դատարանի շենքի մոտ՝ աջակցելու իրենց ընկերներին, դասընկերներին, որոնց մասին միանգամայն դրական էին արտահայտվում՝ թե՛ ուսման, թե՛ վարքի առումով:Բայց այն, ինչ արձանագրվեց սոցցանցերում և լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերի այն լուրերի տակ, որոնք պատմում էին այս ամբողջի մասին, կամ որտեղ ներկայացված էին դասընկերների, ընկերների խոսքերը, ոչ պակաս խայտառակ ու վտանգավոր երևույթ է: Ոչ միայն ֆեյքերը, այլև Փաշինյանի՝ դեռևս անկյուններից ծիկրակող մոլի երկրպագուներն ու հատկապես երկրպագուհիները ինչ լուտանք ու չարություն ասես, որ չէին թափում ձերբակալված դպրոցական եղբայրների, նրանց դասընկերների ու դասընկերուհիների, դպրոցականների ծնողների հասցեին:

Մեկը չէ, երկուսը չէ: Ակնհայտ բռնության ու հաշվեհարդարի կոչերից մինչև տղաներին, նրանց ծնողներին «ցմահ ազատազրկելու» պահանջներ... Ընդհանրապես, «հիմիկվա երիտասարդությանը» վառելու, վերացնելու կոչեր: Իբր իրենց սիրելի վարչապետը քիչ երիտասարդների զոհվելու պատճառ դարձավ:

Այդ խտացված չարության ու սև մաղձի դրսևորումներից մեջբերումներ անելու ոչ մի ցանկություն չունենք: Բայց մեզ ակամայից սարսափեցրեց այն պարզ գիտակցումը, որ, թեկուզ քանակով ու որակով չնչին, բայց, միևնույնն է, կան այդպիսիք, ու նմանների հետ նույն օդն ենք շնչում, նույն երկրում ենք ապրում, շատ հնարավոր է՝ անգամ նրանցից մեկնումեկը մեր հարևան բակից կամ շենքից է: Ու նման՝ նողկալի ատելությամբ, չարությամբ, մաղձով լի անձինք մեր ժամանակակիցներն են:

Ուրեմն, խոսում են դաստիարակությունից, խոսում են «էս սերնդից», քաղաքավարությունից են խոսում: Ու խոսում են մարդիկ, որոնք արդարացնում էին Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելը: Դաստիարակությունից խոսում են մարդիկ, որոնք ծպտուն չեն հանել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների թույլ տված բազմաթիվ գռեհիկ, անդաստիարակ ու անքաղաքավարի դրսևորումների պարագայում: Ու հանկարծ որոշել են, որ պետք է քաղաքավարության ու դաստիարակվածության «խորագետ» դասեր տան հասարակությանը, հանրությանը, գերազանցիկ սովորող և օրինակելի վարքի տեր բարձրդասարանցիներին, նրանց ծնողներին, բոլորին: Հայ ժողովրդին, էլի:

Նրանց մի մասը, միգուցե, ֆեյքեր են, այսինքն՝ անիրական օգտատերեր: Չնայած՝ ֆեյքերի հետևում էլ, ի վերջո, մարդիկ են կանգնած: Պարզապես ֆեյքերի պարագայում գիտես, որ քպական, քպամերձ մեկը տասնյակ ֆեյքեր է աշխատեցնում: Բայց ցավն այն է, որ այդօրինակ՝ չարություն ու ատելություն արտաշնչող մեկնաբանիչների շարքերում կան նաև իրական անձինք՝ իրենց դեմքերով, իրենց անուններով: Ու ակնհայտ է, որ նրանք «Նիկոլ ընտրողներ են»: Ու հետաքրքիր օրինաչափությամբ այդ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը զուրկ է տարրական ամոթի զգացումից, դատելով տառասխալներով կամ դրանցից անօգուտ խուսափելու համար լատինատառ մեկնաբանություններից՝ կիսագրագետ կամ անգրագետ է, ցածր հասարակական գիտակցության ու մակարդակի վրա, հեռու ազգային ինքնությունից ու միջուկից:

Սա է փաշինյանական «էլեկտորատի» հավաքական նկարագիրը: Դե, չհաշված նրանց, որոնք կոնկրետ անձնական շահ ունեն՝ պաշտոնի, փողի, պարգևավճարի տեսքով: Բայց էականը նույնիսկ ոչ թե դա է, այլ նրանցից հորդող ատելությունն ու չարությունը:

Այդ ամենը անհետևանք չի մնում: Չար ու ատելություն շնչող մեկնաբանությունները չեն անհետանում սոցցանցային խորխորատներում: Դրանք նյութականանալու հատկություն ունեն: Ըստ որում, տիեզերական հավասարակշռության կանոններով այդ նյութականացումը, որպես կանոն, շուռ է գալիս հենց չարություն սերմանողների վրա: Առնվազն, նրանց չի շրջանցում: Շատերը միգուցե դա լիարժեք չեն ընկալում: Բայց երբ սկսում են զգալ, արդեն, որպես կանոն, չափազանց ուշ է լինում:

Ցավալի է, բայց ցանկացած իշխանություն, մեծ հաշվով, ընդօրինակվում է: Ինչպիսին իշխանավորներն են, նմանօրինակ հակումներ սկսում են դրսևորել և իրենց, այսպես ասենք, երկրպագուները: Ուստի, մնում է հուսալ, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո այլևս չլինի իշխանություն, կհաջողվի հաղթահարել այդ երևույթը, թոթափել ատելության ու չարության մաշող ու թունավոր փառը: Տարիներ կպահանջվի, բայց անհրաժեշտ է: Հակառակ դեպքում՝ մեր հասարակությունն այս թունավոր շրջանակից ոչ միայն դուրս չի գա, այլև այնտեղ կխորտակվի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը
Ամենադիտված