NYT. Իրանը պատրաստ չէ սկսելու ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
Վերջին օրերին ԱՄՆ մի շարք հետախուզական գործակալություններ եզրակացրել են, որ Իրանի կառավարությունը, ենթադրաբար, պատրաստ չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտության դադարեցման շուրջ: Այս պնդումը արել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Թերթի տվյալներով՝ Թեհրանը կարծում է, որ այս հակամարտության մեջ ամուր դիրքում է և պարտավոր չէ կատարել ԱՄՆ դիվանագիտական պահանջները։ Թերթը նաև նշել է, որ Իրանի կառավարությունը չի վստահում ամերիկյան կողմին և չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին։
Չնայած դրան, NYT-ն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պահպանել բաց հաղորդակցության ուղիներ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը