Թրամփը կոչ է արել այլ երկրներին լուծել Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը
Աշխարհ
Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցով մատակարարումների կարիք չունի. այն երկրները, որոնք այն օգտագործում են նավթի փոխադրման համար, պետք է պատասխանատու լինեն դրանով նավագնացության վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ՝ կապված Իրանում ԱՄՆ-Իսրայելական գործողության հետ։
«Միացյալ Նահանգները գրեթե նավթ չի ներմուծում Հորմուզի նեղուցով և ապագայում էլ չի ներմուծի։ Մենք դրա կարիքը չունենք։ Եվ այն երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, պետք է հոգ տանեն դրա մասին։
Մենք կօգնենք, բայց նրանք պետք է առաջատար դեր ստանձնեն այն նավթի պաշտպանության գործում, որից այդքան մեծապես կախված են», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը