Թուրքիան հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայում հակամարտության արագ ավարտին
Աշխարհ
Թուրքիան կողմ է ռուս-ուկրաինական հակամարտության հնարավորինս արագ լուծմանը։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների երկրորդ հանդիպման ժամանակ։
«Մենք կցանկանայինք տեսնել ռուս-ուկրաինական հակամարտության հնարավորինս շուտ ավարտը, որը շարունակվում է արդեն հինգ տարի», - նշել է Յըլմազը։
Նա հավելել է, որ Թուրքիան շարունակելու է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Ուկրաինայում միջազգային իրավունքի հիման վրա արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Տարածաշրջանում ներկայումս դրական փոփոխություններ են նկատվում», - հավելել է Թուրքիայի փոխնախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը