Իրանը մոտ էր ԱՄՆ-ին հասնելու ընդունակ հրթիռներ ձեռք բերելուն․ Թրամփ
Աշխարհ
Իրանն ուներ զենք, որի գոյությանը ոչ ոք չէր հավատում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգին ուղղված իր ուղերձում։
Նա հավելել է, որ Թեհրանը զանգվածաբար արտադրում է հրթիռներ և աշխատում է մեծացնել դրանց գործողության շառավիղը, որպեսզի դրանք կարողանան հասնել եվրոպական երկրներին և աշխարհի գրեթե ցանկացած վայր։
«Իրանցիները մոտ էին Միացյալ Նահանգներ հասնելու ունակ հրթիռներ ձեռք բերելուն», - նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ ամերիկյան զինվորականները այդ զենքը վերցրել են Իսլամական Հանրապետությունից։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ արել է այն, ինչ ոչ մի այլ առաջնորդ պատրաստ չէր անել։
«Եթե ես ժամանակին չհարվածեի Իրանին, Իսրայելը գոյություն չէր ունենա», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը