Շաքարի վերահսկման պարզ լուծում․ գիտնականները նշել են արդյունավետ մթերք շաքարային դիաբետի դեպքում
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ լոբազգիները կարող են օգնել վերահսկել արյան շաքարի մակարդակը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում։ Frontiers in Nutrition գիտական հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ լոբի, ոլոռ, նոխազգետին և այլ լոբազգիներ դրական ազդեցություն ունեն նյութափոխանակության և աղիքային միկրոֆլորայի վրա։
Հետազոտողները նշում են, որ լոբազգիները հարուստ են բջջանյութով, բուսական սպիտակուցով և կայուն օսլայով, ինչը դանդաղեցնում է ածխաջրերի յուրացումը և նվազեցնում սննդից հետո շաքարի կտրուկ բարձրացումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս մթերքների օգտագործումը բարելավում է գլյուկոզայի հանդուրժողականությունը, նվազեցնում արյան շաքարը և որոշ դեպքերում՝ նաև գլիկացված հեմոգլոբինի մակարդակը։
Բացի այդ, լոբազգիները նպաստում են աղիքային օգտակար բակտերիաների աճին, որոնք կապված են նյութափոխանակության կարգավորման հետ։ Սակայն գիտնականները ընդգծում են, որ շաքարի վերահսկման բարելավումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ բարձր բջջանյութով, դանդաղ մարսմամբ և հորմոնալ ազդեցություններով, և ոչ միայն միկրոֆլորայի փոփոխությամբ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը