Մակրոն. Իրանի միջուկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով
Աշխարհ
ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանի միջուկային ծրագրերի օբյեկտների դեմ չեն լուծի առկա խնդիրները. դիվանագիտությունը պետք է ապահովի շարունակական մոնիթորինգի պայմաններ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես։
«Եթե չկան միջազգային դիտորդներ՝ առկա նյութերի գտնվելու վայրը ստուգելու, հետազոտությունների անցկացման եղանակը և օբյեկտները ստուգելու համար, ապա դա լուրջ չէ, քանի որ Իրանում, այսօր և վաղը, միշտ կլինեն անհրաժեշտ հմտություններով մարդիկ, և միշտ կլինեն թաքնված օբյեկտներ։
Հետևաբար, նույնիսկ նպատակային ռազմական գործողությունը, նույնիսկ մի քանի շաբաթվա ընթացքում, վերջնականապես չի լուծի միջուկային խնդիրը», - ասել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը