Fox. ԱՄՆ-ը թունելային վարժանքներ է անցկացնում՝ մեծ թվով զոհերի մոդելավորմամբ
Աշխարհ
Ամերիկյան զորքերը ներկայումս վարժանքներ են անցկացնում ստորգետնյա թունելներում, տեղակայում են դաշտային հոսպիտալներ և մոդելավորում են մեծածավալ զոհերի թիվը, հայտնում է Fox News-ը։
Զորավարժությունները տեղի են ունենում Տեխասի Ֆորդ Հուդ ռազմաօդային բազայում, որին մասնակցում են մոտ 300 զինծառայողներ և վարձու դերասաններ, որոնք մարմնավորում են վիրավոր զինվորներին: Դրանք ներառում են վիրավորներին ստորգետնյա դաշտային հիվանդանոցներ տարհանելու պրակտիկա: Մասնավորապես, հեռուստաալիքի հաղորդմամբ, իմիտացված վիրավոր զինվորներին ուղղաթիռներից տեղափոխում են բժշկական մեքենաներ, ապա իջեցնում թունելներ՝ բժշկական օգնություն ստանալու համար։
Նշվում է, որ այս բազան ունի եզակի ուսումնական հաստատություններ, որոնք հիմնված են 1940-ականներին նախագծված թունելների վրա: 1950-ականներին այնտեղ պահվել են միջուկային զենքեր, որոնք հետագայում հանվել են, և այժմ դրանք օգտագործվում են ուսումնական նպատակներով:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը