«Lenta.ru»․ Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ֆոնին ռուս-հայկական առևտուրը նվազել է $5,1 մլրդ-ով
Հայաստան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման շուրջ քննարկումները արդեն հասցրել են զգալի տնտեսական կորուստների։ Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին ռուս-հայկական առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 5,1 միլիարդ դոլարով՝ հասնելով շուրջ 6,4 միլիարդի՝ 2024-ի 11,5 միլիարդի փոխարեն։
Օվերչուկի խոսքով՝ դեռ 2024-ին Մոսկվան զգուշացրել էր, որ Երևանի՝ ԵՄ-ին մոտենալու հայտարարությունները կարող են բացասաբար ազդել ռուսական բիզնեսի վերաբերմունքի վրա։ Նա նշել է, որ նման գործընթացները կարող են հանգեցնել նրան, որ ռուսական ընկերությունները կկորցնեն իրենց դիրքերը Հայաստանում, իսկ հայ գործարարների գործունեությունն էլ Ռուսաստանում կհայտնվի ռիսկի տակ։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ շփումներին, սակայն ընդգծել է, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության կազմում։ Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը գիտակցում է այդ սահմանափակումը, սակայն վերջնական ընտրության պահը դեռ չի հասել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը