Ֆիդանը Գերմանիայի ԱԳ ղեկավարի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ՝ տարածաշրջանում տիրող ռազմական իրավիճակի և կարգավորման տարբերակների վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և պատերազմը դադարեցնելու ջանքերը», - ասել է աղբյուրը։
Աղբյուրը նախարարների զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը