Փորձագետը գնահատել է «Ֆլամինգո» հրթիռների՝ Մոսկվա հասնելու հավանականությունը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գնահատել է ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռների՝ Մոսկվա հասնելու հնարավորությունը՝ նշելով, որ դրանք, հավանաբար, կխոցվեն օդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Փորձագետի խոսքով՝ այդ հրթիռները տեսանելի են ռուսական հակաօդային պաշտպանության համար, և դրանց արձակումից հետո համակարգերը կհասցնեն արձագանքել։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ Մոսկվայի ուղղությամբ արձակման դեպքում դրանք կխոցվեն, և իրական վտանգ ներկայումս չկա։
Միևնույն ժամանակ Եվսեևը կասկած է հայտնել, որ Ուկրաինան ունի բավարար քանակի արձակման կայաններ՝ նման հրթիռների զանգվածային կիրառման համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մշակվող հրթիռները կարող են ունենալ մինչև 850 կիլոմետր հեռահարություն և պատրաստ լինել կիրառման 2026 թվականի կեսերին։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը