2027 թվականին տաքսու վարորդները կներառվեն առողջության պարտադիր ապահովագրման շահառուների ցանկ
Հայաստան
«Մենք առաջարկում ենք, որ 2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու դառնան նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրողներ իրականացնող անձինք՝ մեր տաքսու վարորդները։ 2027 թ հունվարի 1-ից հաջորդ խումբը՝ արդեն ապահովագրված անձինք իրենց հետ փոխկապակցված անձանց էլ ներգրառենք առողջութան համընդհանուր ապահովագրության համակարգ»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով օրենքի նախագիծը
Նախարարաը տեղեկացրեց նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճարների մուծման ժամկետը ապրիլի 20-ից երկարաձգվել է հուլիսի 20-ը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։
Հիշեցնենք` օնլայն տաքսի ծառայությունների վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Նրանք պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը