Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին հակամարտությանը վերջ դնելու ջանքերի համար
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Իրան ուղարկված մարդասիրական օգնության և Իսլամական Հանրապետության՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտությունը լուծելու Մոսկվայի ջանքերի համար։
Նախարարության կայքի համաձայն՝ դիվանագետները հանդիպել են հինգշաբթի օրը։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության պատճառով վատթարացող իրավիճակը։
«Քազեմ Ջալալին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Թեհրան ուղարկված նշանակալի մարդասիրական օգնության, ինչպես նաև արյունահեղությունը արագ դադարեցնելու և Իրանի շուրջ ճգնաժամի կայուն, երկարաժամկետ լուծման հասնելու համար ձեռնարկվող ինտենսիվ ջանքերի համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը